Կարևոր իրադարձություններ

ՀՀ վարչապետը նոր նշանակումներ է արել

11 Մայիս, 2020 13:00
ՀՀ վարչապետը նոր նշանակումներ է արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գոռ Մելիքյանին նշանակել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից:  Արա Նազարյանին նշանակել է արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից, իսկ  Անահիտ Ավանեսյանին նշանակել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից:Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից:

 
 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին