Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560,5
    570,5

  • RUB

    6,16
    6,41

Կարևոր իրադարձություններ

Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացածը անձը 69-ամյա տղամարդ է

11 Մայիս, 2020 12:55
Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացածը անձը 69-ամյա տղամարդ է

Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացածը անձը 69-ամյա տղամարդ է։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Ըստ ԱՆ հաղորդագրության՝ տղամարդըն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Մայիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3392 դեպք, որոնցից 1359-ն` առողջացած, 46-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1970 պացիենտ:  Ընդհանուր առմամբ, կատարվել է 32561:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 79 նոր դեպք և 34 առողջացած։

Նախորդ օրը արձանագրվել է մահվան եւս 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 17 է։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին