Կարևոր իրադարձություններ

Ինչ էր ասել ԱՄՆ նախագահ Բուշը Շուշիի օպերացիայից երկու օր անց

11 Մայիս, 2020 12:30
Հեղինակ՝ Սուրեն Սարգսյան
Ինչ էր ասել ԱՄՆ նախագահ Բուշը Շուշիի օպերացիայից երկու օր անց

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«1992թ․ այս օրը, Շուշիի օպերացիայից երկու օր անց, Ջ․Բուշը Թուրքիային կոչ է անում զերծ մնալ Հայաստանի դեմ ռազմական ինտերվենցիայից.

1992թ․ այս օրը Բուշը հեռախոսազանգ է ստանում Թուրքիայի վարչապետ Դեմիրելից, որն ընդամենը 11 րոպե է տևում։ Այս փաստաթուղթը բացառիկ տեղեկություն է պարունակում այն մասին, որ ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ ճնշում է գործադրում՝ զերծ մնալ ռազմական ինտերվենցիայից Հայաստանի դեմ։

«Նախագահ Բուշ․ «ԼՂ հարցում, ես տեղյակ եմ, որ դուք ստացել եք մեր ուղերձը։ Մենք ցանկանում ենք, որ խաղաղություն հաստատվի։ Նաև հասկանում եմ, որ Ձեզ վրա ներքին ճնշում կա։ Ես Ձեզ կոչ եմ անում զսպվածություն ցուցաբերել և ռազմական ինտերվենցիայից զերծ մնալ։ Իրավիճակը չափազանց բարդ է»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին