Կարևոր իրադարձություններ

Բողոքի ակցիա՝ ԱԺ-ի դիմաց

11 Մայիս, 2020 11:30
Բողոքի ակցիա՝ ԱԺ-ի դիմաց

Այսօր՝ մայիսի 11-ին, Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունն Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա է իրականացրել՝ ընդդեմ «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի, որը ԱԺ օրակարգում էր:

Ակցիայի մասնակիցները շենք մուտք գործող պագմավորներին հայտնել են իրենք մտահոգությունները եւ կոնվենցիային կողմ արտահայտվող պատգամավորներին ուղեկցել «ամոթ» վանկարկումով։

Այս կոն­վեն­ցիա­յի վա­վե­րա­ցու­մից հե­տո Հա­յաս­տա­նը, կոն­վեն­ցիա­յի 6-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն, պար­տա­վոր­ված է լի­նե­լու ձեռ­նար­կել ու ձեռ­նար­կե­լու է «օ­րեն­սդ­րա­կան և այլ մի­ջո­ցա­ռում­ներ` ա­պա­հո­վե­լու հա­մար, որ­պես­զի ե­րե­խա­նե­րը տար­րա­կան և միջ­նա­կարգ կր­թու­թյուն ստա­նա­լու ժա­մա­նակ տե­ղե­կա­նան սե­ռա­կան շա­հա­գործ­ման և սե­ռա­կան բռ­նու­թյան հետ կապ­ված վտան­գի մա­սին, ինչ­պես նաև ի­րենց պաշտ­պա­նե­լու մի­ջոց­նե­րի մա­սին՝ հա­մա­ձայն ի­րենց կա­րո­ղու­թյուն­նե­րի»:

Նշենք, որ «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագիծն արդեն ընդունվել է 79 կողմ, 12 դեմ ձայներով։

 

Լրահոս

Դիտել ավելին