Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490

  • EUR

    564,5
    574,5

  • RUB

    6,06
    6,31

Կարևոր իրադարձություններ

ՏՄՊՊՀ-ն հրապարակել է ձեռքի ախտահանիչ միջոցների և դիմակների գների մոնիթորինգի արդյունքները

11 Մայիս, 2020 11:35
ՏՄՊՊՀ-ն հրապարակել է ձեռքի ախտահանիչ միջոցների և դիմակների գների մոնիթորինգի արդյունքները

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է երեք խոշոր դեղատնային ցանցերում՝ «Նատալի ֆարմ», «Վագա ֆարմ» ՍՊԸ-ներում և  «Ալֆա ֆարմ» ՓԲԸ-ում,  ձեռքի ախտահանիչ միջոցների և բժշկական դիմակների գների մոնիտորինգի արդյունքները  ընթացիկ տարվա մարտի 16-ից մինչև ապրիլի վերջն ընկած ժամանակահատվածում: Համաձայն  արձանագրված տվյալների՝  ձեռքի ախտահանիչ միջոցները (100 մլ) վերոնշյալ ժամանակահատվածում վաճառվել են 740-990 դրամով, դիմակի գինը կազմել է 200 –250 դրամ: Գները հիմնականում կայուն են եղել: Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող գրաֆիկական պատկերներում:


Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին