Կարևոր իրադարձություններ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մոտակայքում տեղի է ունեցել անձրևաջրերի կուտակում, առկա է թանգարանի ջրալցման վտանգ

11 Մայիս, 2020 10:35
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մոտակայքում տեղի է ունեցել անձրևաջրերի կուտակում, առկա է թանգարանի ջրալցման վտանգ

Մայիսի 10-ին, ժամը 13:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ  Հայոց ցեղասպանության Երևանի թանգարան-ինստիտուտի մոտակայքում տեղի է ունեցել անձրևաջրերի կուտակում, առկա է թանգարանի ջրալցման վտանգ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ թանգարանի ջրահեռացման համակարգը խցանվել է, ինչի հետևանքով բացօթյա տարածքում առաջացել է անձրևաջրերի կուտակում։

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ, իսկ «Վեոլիա ջուր» ՍՊԸ-ի աշխատակիցները վերացրել են խցանումը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին