Կարևոր իրադարձություններ

Սեփական տանը հայտնաբերվել է «Սովռանո» ընկերության 30-ամյա մենեջերի դին. Shamshyan.com

10 Մայիս, 2020 23:37
Սեփական տանը հայտնաբերվել է «Սովռանո» ընկերության 30-ամյա մենեջերի դին. Shamshyan.com

Այսօր՝ մայիսի 10-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 02:40-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում տղամարդու դի կա: Ոստիկանները նշված տանը հայտնաբերել են նույն հասցեի բնակիչ, 30-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանի դին՝ պարանոցի մասում հրազենային վնասվածքով:

Տեղում դեպքի վայրի զննություն են կատարել Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են որսորդական հրացանից կրակված խիծ:

Փաստի առթիվ Արմավիրի քննչական վարչությունում ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Արմավիր մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր «Սովռանո» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր:

 

Լրահոս

Դիտել ավելին