Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում հետաքննություն է սկսվել Հայոց ցեղասպանությունն ընդունած թուրք մտավորականի նկատմամբ

10 Մայիս, 2020 18:40
Թուրքիայում հետաքննություն է սկսվել Հայոց ցեղասպանությունն ընդունած թուրք մտավորականի նկատմամբ

Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք հայտնի հրատարակիչ, լրագրող եւ մարդու իրավունքների ակտիվիստ, մտավորական Ռագըփ Զարաքոլուի նկատմամբ: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Հետաքննության համար հիմք է ծառայել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նախագահական նստավայրի հաղորդակցության վարչության պետ Ֆահրեթթին Ալթունի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։

Ներկայացվել է մեղադրանք սահմանադրական կարգը տապալելու և պետական հեղաշրջման կոչով հանդես գալու հոդվածի շրջանակներում։

Զարաքոլուն վերջերս հոդված էր հրպարակել, որտեղ նշել էր, որ Էրդողանը և իր թայֆան չեն կարող խուսափել քրեական պատասխանատվությունից։

 

Լրահոս

Դիտել ավելին