Երեկ՝ մայիսի 9-ին, կրկնակի թեստավորված և տևական ժամանակ բուժհաստատություններում գտնվող նոր կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը բացասական է եղել: Այսինքն՝ վիրուսն այլևս չի հաստատվել, և նրանք դուրս են գրվել բուժհաստատությունից:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:
Նշենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 14 դեպք, որից 8-ն արդեն ապաքինվել են: