Կարևոր իրադարձություններ

Արցախում կրկնակի թեստավորված քաղաքացիների փորձանմուշի հետազոտության արդյունքը բացասական է եղել

10 Մայիս, 2020 18:18
Արցախում կրկնակի թեստավորված քաղաքացիների փորձանմուշի հետազոտության արդյունքը բացասական է եղել

Երեկ՝ մայիսի 9-ին, կրկնակի թեստավորված և տևական ժամանակ բուժհաստատություններում գտնվող նոր կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը բացասական է եղել: Այսինքն՝ վիրուսն այլևս չի հաստատվել, և նրանք դուրս են գրվել բուժհաստատությունից:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:

Նշենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 14 դեպք, որից 8-ն արդեն ապաքինվել են:

 

 

Լրահոս

Դիտել ավելին