Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Եթե այս միտումը պահպանվի, մայիսի 24-ին կունենանք մոտ 6.350 դեպք, իսկ հունիսի 8-ին՝ մոտ 12.700 դեպք. Արսեն Թորոսյանը՝ վարակի տարածման միտումների մասին

09 Մայիս, 2020 22:00
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Եթե այս միտումը պահպանվի, մայիսի 24-ին կունենանք մոտ 6.350 դեպք, իսկ հունիսի 8-ին՝ մոտ 12.700 դեպք. Արսեն Թորոսյանը՝ վարակի տարածման միտումների մասին

Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

« Ամփոփելով կորոնավիրուսային հիվանդության տարածման վերջին օրերի միտումները, ուզում եմ տեղեկացնել, որ մենք այս պահին գտնվում ենք դեպքերի 15 օրյա կրկնապատկման փուլում: Դա նշանակում է, որ եթե այս միտումը պահպանվի, ապա մենք մայիսի 24-ին կունենանք մոտ 6.350 դեպք, իսկ հունիսի 8-ին` մոտ 12.700 դեպք:

Իհարկե կունենանք նաև կորոնավիրուսային հիվանդությունից բուժված հազարավոր և դժբախտաբար նաև մահացած տասնյակ քաղաքացիներ, որոնցից ոմանք չի բացառվում, որ լինեն մեր տարեց կամ քրոնիկական հիվանդություններով մտերիմներն ու հարազատները, մեր հայրերը և մայրերը, մեր տատիկներն ու պապիկները (շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում, սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն և այն):

Այս ամենը շեշտում եմ, որպեսզի վերհիշենք մեր անփոփոխ օրակարգը` պահպանել բոլոր սահմանված կանոնները և դանդաղեցնել վիրուսի տարածումը:

Նոր վարքագիծ որդեգրելու այլընտրանքը վերոշարադրյալ կամ ավելի վատ սցենարն է: Մենք ստիպված ենք լինելու դեռ երկար ժամանակ պահպանել բոլոր կանոնները:

Հ.Գ. վաղը մի քանի ժամով անձամբ լինելու եմ կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող հիվանդանոցներից մեկում և ուղիղ եթերով ներկայացնելու եմ վերակենդանացման բաժանմունքում բուժվող պացիենտների հիվանդությունների պատմությունները »:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին