Կարևոր իրադարձություններ

Դավիթ Տոնոյանը և Արտակ Դավթյանը մասնակցել են «Հաղթանակ» զբոսայգում Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը (լուսանկարներ)

09 Մայիս, 2020 17:26
Դավիթ Տոնոյանը և Արտակ Դավթյանը մասնակցել են «Հաղթանակ» զբոսայգում Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը (լուսանկարներ)

Այսօր՝ մայիսի 9-ին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը մասնակցել են «Հաղթանակ» զբոսայգում Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տարեդարձերի կապակցությամբ  Դավիթ Տոնոյանը և Արտակ Դավթյանը հարգանքի ու երախտագիտության տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին, պատերազմի վետերանների հետ ծաղիկներ խոնարհել «Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակի մոտ:

Նշվում է, որ պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետը վետերանների հետ միասին հետևել են ռազմական ինքնաթիռների օդային շքերթին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին