Կարևոր իրադարձություններ

Հարձակվել են նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանին պատկանող ջերմոցի վրա․ Քոքոբելյանի տղան ու ազգականները վնասվածքներ են ստացել․ նոր մանրամասներ

09 Մայիս, 2020 17:12
Հարձակվել են նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանին պատկանող ջերմոցի վրա․ Քոքոբելյանի տղան ու ազգականները վնասվածքներ են ստացել․ նոր մանրամասներ

Արդեն հայտնել էինք, որ տրեկ երեկոյան զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի ընտանիքին պատկանող, Աչաջուր գյուղում գտնվող ջերմոցային տնտեսության պահակակետի վրա:

Տեղեկատվությունը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատել է  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը:

Խաչատրյանի խոսքով՝ հարձակում են գործել անվտանգության աշխատակցի վրա, վերջինս  հասցրել է ահազանգել Քոքոբելյաններին, նաև ահազանգել է ոստիկանություն:

«Քոքոբելյանները հասել են դեպքի վայր այն ժամանակ, երբ հարձակում գործողները փորձել են պահակակետի պատուհանից դուրս քաշելով` հանել անվտանգության աշխատակցին: Տեսնելով, որ Քոքոբելյանները հասել են, հարձակում գործողները իջել  են մեքենայից և հարձակվել արդեն նրանց վրա ևս»:

«Խաչատուր Քոքոբելյանը դեպքի վայում չի եղել, այնտեղ եղել են նրա որդին,  եղբայրը, եղբորոդին, ովքեր տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել»,- նշել է Խաչատրյանը:

Հարձակում գործած անձինք այնուհետև դեպքի վայրից դիմել են փախուստի:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին