Կարևոր իրադարձություններ

Opel Astra-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել տան քարե պատին. վարորդը հոսպիտալացվել է

09 Մայիս, 2020 16:58
Opel Astra-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել տան քարե պատին. վարորդը հոսպիտալացվել է

Այսօր՝ մայիսի 9-ին, ժամը 14։20-ի սահմաններում, Opel Astra մակնիշի 33 ԼT 787 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Տիչինայի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել թիվ 141 տան քարե պատին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ փրկարար ծառայության հրշեջ փրկարարները, տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին