Կարևոր իրադարձություններ

Հայրական պապս՝ հրետանային զորքերի կրտսեր լեյտենանտ Արտաշես Թորոսյանը իր հերոսական ուղին անցկացրել է արևելյան ճակատում. Արսեն Թորոսյան

09 Մայիս, 2020 16:09
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Հայրական պապս՝ հրետանային զորքերի կրտսեր լեյտենանտ Արտաշես Թորոսյանը իր հերոսական ուղին անցկացրել է արևելյան ճակատում. Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հայրական պապս՝ հրետանային զորքերի կրտսեր լեյտենանտ Արտաշես Սարգսի Թորոսյանը իր հերոսական ուղին անցկացրել է արևելյան ճակատում՝ Ճապոնիայի դեմ մղվող մարտերում։

Մինչև կյանքի ավարտը նա իր բոլոր թոռների, այդ թվում ինձ հետ, ամեն տարի այցելում էր Հաղթանակի զբոսայգի և պատմում մարտի դաշտում սովետական զինվորների սխրանքների մասին։ Նրա վառ հիշատակը ապրում է մեր մեջ։

Շնորհավորում եմ բոլորիս հաղթանակի տոնը»։

 

Լրահոս

Դիտել ավելին