Կարևոր իրադարձություններ

Վերջին մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 10 817 նոր դեպք

09 Մայիս, 2020 15:32
Վերջին մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 10 817 նոր դեպք

Վերջին մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 10 817 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 198 676-ի։

Ըստ շտաբի տվյալների՝ ապաքինվածների ցուցանիշը նախօրեին ավելացել է 5 308-ով, մահացել է 104 մարդ։

Նշվում է, որ հիվանդների 85%-ը՝ 65 տարեկանից ցածր տարիքի են։ Ներկա պահին Մոսկվայում արձանագրվել է հիվանդության 104 000 դեպք և 1 010 մահ:

Հիշեցնենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4,033,320-ի, մահացել է 276,686 մարդ։  

 

Լրահոս

Դիտել ավելին