Կարևոր իրադարձություններ

Ռանչպար գյուղի մոտակայքով անցնող Մեծամոր գետը վարարել է․ ջուրը լցվել է բնակիչների տները. ԱԻՆ

09 Մայիս, 2020 13:08
Ռանչպար գյուղի մոտակայքով անցնող Մեծամոր գետը վարարել է․ ջուրը լցվել է բնակիչների տները. ԱԻՆ

Մայիսի 8-ին, ժամը 13:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղի մոտակայքով անցնող գետը վարարել է և ջուրը լցվում է տները. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնած ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկը և օպերատիվ խումբը պարզել է, որ Մեծամոր գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով վնասվել են Ռանչպար գյուղի բնակիչների հողատարածքները:

Ջրի մակարդակը իջեցնելու նպատակով՝ անհրաժեշտ է վերամբարձ կռունկի միջոցով բացել ջրի կարգավորիչ չգործող երկրորդ փականը:

Աշխատանքները դադարեցվել են․ կարգավորիչ փականը չի հաջողվել բացել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին