Կարևոր իրադարձություններ

Չեզոք գոտում սպասող որևէ քաղաքացի այս պահին չկա․ Վրաստանում ՀՀ դեսպանություն

09 Մայիս, 2020 11:47
Չեզոք գոտում սպասող որևէ քաղաքացի այս պահին չկա․ Վրաստանում ՀՀ դեսպանություն

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել․

«Ուշադրություն Հերքում

Shamshyan.com կայքն այսօր տեղեկատվություն է տարածել, որ ՀՀ մի շարք քաղաքացիներ, հատելով Ռուսաստանի Դաշնության սահմանը փորձել են մուտք գործել Վրաստանի տարածք, սակայն չեն կարողացել և արդեն մեկ ամիս է գտնվում են Վերին Լարսի չեզոք գոտում՝ քնելով մեքենաների մեջ:

Միաժամանակ կայքում մեջբերվում է քաղաքացիների խոսքը. «Դեսպանատան ներկայացուցիչն եկել, այնպիսի տոնով է մեզ հետ խոսում, չգիտեմ ինչ ասեմ:

Մեզ դեսպանատնից ասում են՝ ձեզ ով ա թողել, հերթագրվեիք, սամալյոտով գայիք»։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը պաշտոնապես հերքում է shamshyan.com-ի հայտնած տեղեկատվությունը։

Դեսպանության դիվանագետները կապ են հաստատել Վերին Լարսի վրացական անցակետի ղեկավարության հետ, ովքեր նշել են, որ չեզոք գոտում սպասող որևէ քաղաքացի այս պահին չկա։

Տեղեկացնենք նաև, որ դեսպանությունը Վերին Լարսի չեզոք գոտում ՀՀ քաղաքացիների գտնվելու վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացել վերջին մեկ ամսվա ընթացքում, դեսպանության որևէ աշխատակից չեզոք գոտում հայտնված որևէ քաղաքացու չի ասել հերթագրվեք ու ինքնաթիռով եկեք և, ի վերջո, դեսպանության որևէ ներկայացուցիչ տեղում չի եղել (և չէր էլ կարող լինել, քանի որ վրացական կողմը թույլ չի տալիս ՌԴ քաղաքացիներից բացի, որևէ այլ երկրի քաղաքացի հատի վրաց-ռուսական սահմանը և մտնի չեզոք գոտի) և չի հանդիպել կայքում նշված քաղաքացիների հետ»,- ասված է հաայտարարությունում։

 

Լրահոս

Դիտել ավելին