Կարևոր իրադարձություններ

Փրկարարները տարհանել են Շնող գյուղի 5 տան 19 բնակիչների․ Փոքր քարի գլուխ թաղամասում առկա է քարաթափման վտանգ

09 Մայիս, 2020 10:35
Փրկարարները տարհանել են  Շնող գյուղի 5 տան 19 բնակիչների․ Փոքր քարի գլուխ թաղամասում առկա է քարաթափման վտանգ

Մայիսի 8-ին, ժամը 12։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղի Փոքր քարի գլուխ թաղամասում՝ ժայռից, տեղի է ունեցել քարաթափում (թվով 2 քար, մոտ 1 խմ և 1,5 խմ), առկա է մեծ ժայռաբեկորի ընկնելու վտանգ (մոտ 300 քմ)․ ժայռի վրա և ժայռից ներքև առկա են բնակելի տներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ ժայռից առկա է քարաթափման վտանգ։

Փրկարարները համայնքապետի հետ միասին տարհանել են 5 տան 19 բնակիչների, ովքեր ժամանակավորապես կբնակվեն իրենց բարեկամների տանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին