Կարևոր իրադարձություններ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է գրեթե 4 միլիոնի․ Worldometers

09 Մայիս, 2020 00:30
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է գրեթե 4 միլիոնի․ Worldometers

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3,992,953-ի, մահացել է՝ 274,983-ը, ապաքինվել են՝ 1,374,166-ը։ Այս մասին տեղեկանում ենք Worldometers կայքից։

Մահացության ցուցանիշով առաջատարը ԱՄՆ-ն է, որտեղ կորոնավիրուսին զոհ է գնացել 78,248 մարդ, վարակվել՝ 1,314,295-ը:

Վարակվածների ընդհանուր թվով երկրորդն Իսպանիան է ՝ 260,117, այստեղ կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 26,299 մարդ ։

Երրորդն Իտալիան է, որտեղ գրանցված վարակերի թիվը հասել է 217,185-ի, մահերինը՝ 30,201-ի։

Թուրքիայում վարակվածների թիվը հասել է 135,569-ի, այստեղ մահացել է 3,689 մարդ։

Ռուսաստանում վարակվածները 187,859-նն են, մահացել է 1,723 մարդ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին