Կարևոր իրադարձություններ

Պապս գնացել է ռազմաճակատ, երբ հայրս մեկ տարեկան երեխա էր․ ես հուսով եմ, որ պատվով եմ կրում պատերազմի մասնակից իմ պապի անունը․ Փաշինյան

09 Մայիս, 2020 00:11
Պապս գնացել է ռազմաճակատ, երբ հայրս մեկ տարեկան երեխա էր․ ես հուսով եմ, որ պատվով եմ կրում պատերազմի մասնակից իմ պապի անունը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Միր» հեռուստալիքին տված հարցազրույցում խոսել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին:

«Մայիսի 9-ին մենք կկազմակերպենք միջոցառումներ, և դրանց հիմնական էությունը փառաբանելն է այն վետերաններին, ովքեր դեռ մեզ հետ են: Ներկայումս Հայաստանում ապրում է 287 վետերան, և մայիսի 9-ին տեղի կունենան նրանց նվիրված պաշտոնական միջոցառումներ»,- ասել է Փաշինյանը։

Նա պատմել է, որ պապը՝ Նիկոլ Փաշինյանը, գնացել է պատերազմ, երբ իր հայրն ընդամենը մեկ տարեկան էր:

«Ես նրա մասին ոչինչ չեմ հիշում, նույնիսկ հայրս ոչինչ չի հիշում, որովհետև պապս գնացել է ռազմաճակատ, երբ հայրս մեկ տարեկան երեխա էր: Կարող եմ ասել միայն, որ նա եղել է 138-րդ հրաձգային դիվիզիայի սերժանտ, որպես 554-րդ հրաձգային գնդի մաս: Ըստ որոշ փաստաթղթերի, նա մահացել է 1943-ի փետրվարին, այլ փաստաթղթերի համաձայն, նա անհայտ կորած է Ինձ համար պապս պարզապես լուսանկարներ են և հորս մի քանի պատմություններ: Դա շատ արժեքավոր հիշողություններ են մեր ամբողջ ընտանիքի համար: Ես հուսով եմ, որ պատվով եմ կրում պատերազմի մասնակից իմ պապի անունը»,- ասել է վարչապետը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին