Կարևոր իրադարձություններ

Օդային շքերթը մեկնարկելու է Գյումրիից՝ ժամը 11։00-ին․ Շուշան Ստեփանյան

08 Մայիս, 2020 23:40
Օդային շքերթը մեկնարկելու է Գյումրիից՝ ժամը 11։00-ին․ Շուշան Ստեփանյան

Վաղը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, նախնական տվյալներով՝  ժամը 11։00-ին Գյումրիից մեկնարկելու է օդային շքերթը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

«Այս պահի դրությամբ նախատեսված է ժամը 11։00-ին, դա կախված է եղանակային պայմաններից։ Օդային շքերթը մեկնարկելու է Գյումրիից։ Այն ցուցադրվելու է Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում»,- նշել է Ստեփանյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին