Կարևոր իրադարձություններ

Պայթյուն Տավուշի մարզում. Բերդավանի 30-ամյա բակիչը «մարմնի վերին և ստորին վերջույթների հրազենային, պայթյունային վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

08 Մայիս, 2020 22:44
Պայթյուն Տավուշի մարզում. Բերդավանի 30-ամյա բակիչը «մարմնի վերին և ստորին վերջույթների հրազենային, պայթյունային վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ մայիսի 7-ին, ժամը 20:00-ի սահմաններում, «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի վերին և ստորին վերջույթների հրազենային, պայթյունային վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Աղբյուրի փոխանցմամբ՝ հիվանդանոց է մեկնենած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի բնակիչ, 30-ամյա Անուշ Մ.-ն է:

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Նոյեբերյանի ոստիկանները պարզել են, որ ժամը 18:00-ի սահմաններում Բերդավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Միստրեստ» կոչվող տարածքում Անուշ Մ.-ն իրենց պատկանող կովերի հետևից ականի նմանվող առարկա է նետել, որը դիպչելով գետնին, պայթյուն է առաջացրել:

Պայթյունի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ, իսկ նրան պատկանող 4 գլուխ խոշոր եղջերավոր անասուններից մեկը սատկել է, 3-ն էլ ստացել են բեկորային վնասվածքներ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին