Կարևոր իրադարձություններ

Երևանում 47-ամյա կինը վիճաբանության ընթացքում դանակահարել է 49-ամյա տղամարդուն․ հարուցվել է քրեական գործ

08 Մայիս, 2020 22:27
Երևանում 47-ամյա կինը վիճաբանության ընթացքում դանակահարել է 49-ամյա տղամարդուն․ հարուցվել է քրեական գործ

Երեկ՝ մայիսի 7-ին, ժամը 03.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Տպագրիչների փողոցից, «կրծքավանդակի ձախ կողային մակերեսի կտրած-ծակած վերք, պոլիտրավմա» ախտորոշմամբ, բուժօգնության է տեղափոխվել 44-ամյա մի տղամարդ։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ տուժածը վիճաբանել էր մի 49-ամյա տղամարդու և 47-ամյա կնոջ հետ: Վեճի ընթացքում կինն իր մոտ եղած դանակով խփել էր տղամարդուն ու պատճառել վնասվածք։

«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 18.10-ին, տղամարդն ու կինը Պուշկինի և Նալբանդյան փողոցների խաչմերուկից բերման ենթարկվեցին Կենտրոնական բաժին ու խոստովանական ցուցմունք տվեցին»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին