Կարևոր իրադարձություններ

Տարեց տղամարդը դանակահարել է 70-ամյա համաքաղաքացուն․ հարուցվել է քրեական գործ

08 Մայիս, 2020 21:54
Տարեց տղամարդը դանակահարել է 70-ամյա համաքաղաքացուն․ հարուցվել է քրեական գործ

2020 թվականի մայիսի 7-ին՝ ժամը 12.25-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի, որովայնի ծակած-կտրած թափանցող վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Վանաձոր քաղաքի 70-ամյա բնակիչ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառյությունից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով:

Նախաքննության ընացքում պարզվել է, որ Վանաձորի բնակիչը նշված վնասվածքներն ստացել է 73-ամյա համաքաղաքացու հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում վերջինս հայտնաբերվել, բերման է ենթարկվել և հարցաքննվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:


 

Լրահոս

Դիտել ավելին