Կարևոր իրադարձություններ

35-ամյա տղամարդը շինարարական աշխատանքներ կատարելիս 10-րդ հարկից վայր է ընկել ու մահացել

08 Մայիս, 2020 21:06
35-ամյա տղամարդը շինարարական աշխատանքներ կատարելիս 10-րդ հարկից վայր է ընկել ու մահացել

Այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 11:10-ի սահմաններում, Հրազդան բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով կարճ ժամանակ անց մահացել է: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հիվանդանոց է մեկնենած ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 35-ամյա Ավետիք Հախոյանն էր:

Պարզվել է, որ նա ժամը 10:30-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի Անտառային փողոցի 1 հասցեում գտնվող կիսակառույց շինությունում շինարարական աշխատանքներ կատարելիս 10-րդ հարկի շինարարական հարթակից վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Աղբյուրի տեղեկություններով՝ բարձրությունը եղել է 33 մետր:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին