Կարևոր իրադարձություններ

Դատարանի Եղվարդի նստավայրում կորոնավիրուսային հիվանդության փաստ է հաստատվել աշխատակիցներից մեկի մոտ. Արման Խաչատրյան

08 Մայիս, 2020 20:55
Հեղինակ՝ Արման Խաչատրյան
Դատարանի Եղվարդի նստավայրում կորոնավիրուսային հիվանդության փաստ է հաստատվել աշխատակիցներից մեկի մոտ. Արման Խաչատրյան
Բարձրագույն դատական խորհրդի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Տեղեկացնեմ, որ այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում, ցավոք, կորոնավիրուսային հիվանդության փաստ է հաստատվել աշխատակիցներից մեկի մոտ:

Անմիջապես կապ է հաստատվել Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ և օպերատիվ կերպով կազմակերպվել վարակակրի հոսպիտալացումը, ինչպես նաև պարզվել են առաջնային և երկրորդային շփման շրջանակները, և իրականացվել է մեկուսացում:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ցուցումով կան նաև ինքնամեկուսացված անձինք»:

 

Լրահոս

Դիտել ավելին