Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    491

  • EUR

    564,5
    576,5

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Երևանի Արարատյան փողոցում. ութամյա երեխան հոսպիտալացվել է

08 Մայիս, 2020 20:38
Հրդեհ՝ Երևանի Արարատյան փողոցում. ութամյա երեխան հոսպիտալացվել է

Արդեն հայտնել էինք, որ ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 16:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի 64 հասցեում այրվում են էլեկտրական լարեր և առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնած ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկը պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 2-րդ մուտքի 1-ին հարկում։

Փրկարարներն իրականացրել են բնակչության (8 հոգի) տարհանման աշխատանքներ:

Ծխահարված Մարիա Ա․-ն (ծնված 2012 թ.) հոսպիտա­լացվել է Սուրբ Աստվածամայր ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են լավ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:28-ին, մարվել՝ 17:30-ին։ 1-ին հարկում այրվել են էլեկտրական մալուխ (2 գմ) և գազի հաշվիչ (2 հատ), իսկ 2-րդ հարկում՝ էլեկտրական վահանակ (ամբողջությամբ):

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին