Կարևոր իրադարձություններ

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ․ վճիռը կհրապարակվի մայիսի 13-ին

08 Մայիս, 2020 19:12
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ․ վճիռը կհրապարակվի մայիսի 13-ին

Քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցի քննարկումը:

Դատական նիստին քննարկվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ  3 միջնորդությունները։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խափանման միջոց կալանավորումն ընդհանրապես վերացնելու մասին, գրավի կիրառում կամ անձնական երաշխավորություն։ Նիստին ներկայացան և անձնական երաշխավորություն ներկայացրին Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Վճիռը կհրապարակվի մայիսի 13-ին  ժամը 17։ 50-ին:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին