Կարևոր իրադարձություններ

Պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի ճակատի վրա սեփականատերը աշխատանքներ է իրականացրել առանց համապատասխան թույլտվության․ Հակոբ Կարապետյան

08 Մայիս, 2020 18:54
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի ճակատի վրա սեփականատերը աշխատանքներ է իրականացրել առանց համապատասխան թույլտվության․ Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տիգրան Մեծի պողոտայի վրա՝ Հանրապետության հրապարակի հարեւանությամբ գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի ճակատի վրա սեփականատերը աշխատանքներ է իրականացրել (շվաքարան է տեղադրել եւ փորձել ներկել ճակատը) առանց համապատասխան թույլտվության: Քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության աշխատակիցները տեղում վարչական ակտ են կազմել՝ պարտավորեցնելով դադարեցնել աշխատանքները եւ վերացնել խախտման հետեւամքները:

Յուրաքանչյուր վերակառուցում, լինի պատուհանների փոխում, շվաքարանի տեղադրում, օդորակիչի տեղադրում և այլն, պետք է իրականացվի ԿԳՍՄ համապատասխան ստորաբաժանման եզրակացության հիման վրա եւ Երեւանի քաղաքապետարանի թույլտվությամբ:
Օրենսդրության պահանջների հետագա անտեսումը կարող է քրեական պատասխանատվություն առաջացնել:

Շնորհակալություն Tigran Galstyan-ին՝ խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար: Ի դեպ, լուսանկարում երեւացող պատշգամբը կառուցվել (վերանորոգվել) է տարիներ առաջ»:

 

Լրահոս

Դիտել ավելին