Կարևոր իրադարձություններ

Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ

08 Մայիս, 2020 18:34
Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ

Ազգային Ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի դեպքով Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի և 117-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»,- ասել է Օհանջանյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին