Կարևոր իրադարձություններ

«Բա 10 տարի նախագահ էիք, ՔԿՀ-ները նորոգեիք, թե՞ չգիտեիք՝ վերջում դա ձեր հանգրվանն էր լինելու». Սարգիս Քլոյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

08 Մայիս, 2020 17:38
«Բա 10 տարի նախագահ էիք, ՔԿՀ-ները նորոգեիք, թե՞ չգիտեիք՝ վերջում դա ձեր հանգրվանն էր լինելու». Սարգիս Քլոյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

Այսօր՝ մայիսի 8-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստի ժամանակ ելույթ ունեցավ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ գործով տուժողի իրավահաջորդ Սարգիս Քլոյանը:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ավելի վաղ արված հայտարարությանը, թե ՔԿՀ-ում պայմանները բավարար չեն, նա նշեց.

«10 տարի նախագահ է եղել Ռոբերտ Քոչարյանը, 10 տարի՝ Սերժ Սարգսյանը, բա կարգի հրավիրեիք, հիմա ո՞ւմ եք բողոքում, ասում եք՝ նեղվածք ա, վատ ա, բա ձեր գործի անունն ի՞նչ էր, դուք մի անգամ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ մտե՞լ եք, այնտեղ շունը չէր ապրի, ո՞նց էին քաղբանտարկյալները ապրում, բա բյուջեից փող հանեիք, ուշադրություն դարձնեիք, նորոգեիք, չգիտեի՞ք՝ վերջում դա ձեր հանգրվանն էր լինելու»:

Աննա Դանիբեկյանը դարձալ կոչ արեց խոսել ըստ էության, եւ Սարգիս Քլոյանն ասաց, որ վերջացրեց:

 

Լրահոս

Դիտել ավելին