Հատկապես ապօրինի գույքի բռնագանձման օրենքից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իրեն դրսևորում է անհասկանալի բառամթերքով ու ագրեսիվությամբ: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը`անդրադառնալով հարցին, թե ինչու է միջադեպը սադրանք որակում:
Նրա խոսքով՝ կան համընկնումներ, որոնք պատահական չեն:
Լիլիթ Մակունցը նշեց, որ այն հանգամանքը, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կողմ չի քվեարկել այդ նախագծին և դրանից հետո նման կերպ է դրսևորում իրեն, հիմք է տալիս ենթադրելու, որ շատ սերտ կապեր ունեն այն շրջանակների հետ, որոնք առնչվում են տվյալ երևույթին: