Կարևոր իրադարձություններ

Դեբեդ գետի վարարման պատճառով Վանաձոր-Ալավերդի ճանապարհը 8 մետր փլուզվել է․ ԱԻՆ

08 Մայիս, 2020 16:44
Դեբեդ գետի վարարման պատճառով  Վանաձոր-Ալավերդի ճանապարհը 8 մետր փլուզվել է․ ԱԻՆ

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 7-ին, ժամը 15:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 35-րդ կմ-ի մոտակայքում ավտոճանապարհը փլուզվել է։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 35-րդ կմ-ի հատվածում Դեբեդ գետը վարարել է, ինչի հետեւանքով ավտոճանապարհը (մոտ 8 մ երկարությամբ, 3 մ լայնությամբ) փլուզվել է:

Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացրել «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի աշխատակիցները։

Փրկարարները սահմանազատել են ավտոճանապարհի վտանգավոր հատվածը եւ իրակա¬նացրել հերթապահություն։

 
 

Լրահոս

Դիտել ավելին