Կարևոր իրադարձություններ

Նրանք մեզ ուզում են սարքել քիլլերներ, ուզում են մեզ հանել հավասարակշռությունից (տեսանյութ)

08 Մայիս, 2020 16:37
Նրանք մեզ ուզում են սարքել քիլլերներ, ուզում են մեզ հանել հավասարակշռությունից (տեսանյութ)

Ազգային ժողովի ընդմիջումից հետո  ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն ասաց, որ այսօր խորհրդարանում տեղի ունեցածն իր պարտությունն էր, նաև հեղափոխության: Վարչապետն ասաց, որ սոցիալական ցանցերում իշխանության ներկայացուցիչներին սպառնում են, որ կսպանեն, կին պատգամավորներին սպառնում են, որ կբռնաբարեն․ « Սա ունի մեկ նպատակ՝ խեղճացնել և քայքայել քաղաքական մեծամասնությանը։

Այսօր առավոտյան դիտելով տեսագրությունը՝ մի պարզ հարց եմ տալիս, ի՞նչ գործ ուներ ելույթ ունեցող պատգամավորը այնտեղ կանգնած, երբ ամբիոնից իջնում էր և արագությամբ ընթանում էր Սասուն Միքայելյանը, ինչի՞ համար, քաղաքական երկխոսություն ծավալելու՞»։  

«Տեղի ունեցածը այլ կերպ, քան քստմնելի սադրանք, ես չեմ կարող անվանել: Բայց ես մեղադրում եմ մեզ, որ տրվում ենք սադրանքների: Նրանք մեզ ուզում են սարքել քիլլերներ, ուզում են մեզ հանել հավասարակշռությունից: Իշխանությունը ամեն օր դառնում է բռնության զոհ սերժական, քոչարյանական բանդայի և նրանց սպասարկուների կողմից»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին