Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    490,5

  • EUR

    564
    576

  • RUB

    6
    6,25

Կարևոր իրադարձություններ

Դատախազությունն ուսումնասիրում է ԱԺ տեղի ունեցած ծեծկռտուքը

08 Մայիս, 2020 16:14
Դատախազությունն ուսումնասիրում է ԱԺ տեղի ունեցած ծեծկռտուքը

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է  ՀՀ  Ազգային Ժողովում այսօր՝ մայիսի 8-ին,  տեղի ունեցած ծեծկռտուքը: Այս մասին հայտնում են  Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ միջադեպը սկսվեց Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ, երբ վերջինս դիմելով  «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանին, ասաց. «Շատ ափսոսում եմ այն մի քանի վայրկյանը, որ պետք է անդրադառնամ ձեզ: Ասում ենք, որ մեզ զանգում են էս-էս հարցերով, գալիս եք մեծախոս ձևի, ամբարտավանությամբ ամբիոնից ասում եք՝ սուտ են խոսում, ոչ մեկին չեն զանգում, սա էլ իմ համարն է: Դրանից հետո 120 զանգ ես ստանում, ասում ես՝ «Լուսավոր Հայաստանն» է համարս տվե՞լ: Մեծ մարդ ես: Որ ամբիոնից ասում ես սրիկա, ես չեմ ասում, որ ինձ վրա եմ վերցնում, բայց դա լարվածություն է առաջացնում: Մի արեք տենց բաներ»: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին