Կարևոր իրադարձություններ

Նախկին վարչապետները ստանձնեցին Ռոբերտ Քոչարյանի անձնական երաշխավորությունը

08 Մայիս, 2020 15:51
Նախկին վարչապետները ստանձնեցին Ռոբերտ Քոչարյանի անձնական երաշխավորությունը

Այսօր՝ մայիսի 8-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Պաշտպանական կողմը ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը:

Նշենք, որ ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի ազատության համար:

Դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգը տապալելու եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար.
 
«Անձնական երաշխավորությունը ստանձնելիս անձը պարտավորվում է ապահովել համապատասխան անձի պատշաճ վարքագիծը՝ վարույթն իրականացնող մարմնին կանչով ներկայանալու, ինչպես նաեւ մյուս դատավարական պարտականությունները կատարելու համար, որի համար երաշխավորների կողմից վճարվում է 500 հազար դրամ»,- ասաց նա։

Երաշխավորները նշեցին, որ իրենք պնդում են իրենց դիրքորոշումը Քոչարյանի անձնական երաշխավորությունը ստանձնելու համար եւ ստորագրեցին համապատասխան արձանագրությունը, որով էլ ստանձնեցին նրա երաշխավորությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին