Կարևոր իրադարձություններ

Նոր Նորքում կրակոցներ արձակած տղամարդը բերման է ենթարկվել (տեսանյութ)

08 Մայիս, 2020 15:25
Նոր Նորքում կրակոցներ արձակած տղամարդը բերման է ենթարկվել (տեսանյութ)

Մայիսի 7-ին, ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության պարեկապահակետային ծառայության աշխատակիցները Մոլդովական փողոցում կրակոցի ձայն էին լսել։ Մոտենալով՝ նշված վայրում հայտնաբերել և, ապօրինի զենք կրելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման էին ենթարկել նույն փողոցի 42-ամյա մի բնակչի։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց «Մակարով» ատրճանակ, 3 փամփուշտ և երկու կրակված պարկուճ։ Ոստիկանությունում տղամարդը խոստովանել է, որ ինքն է ատրճանակով կրակոցներ արձակել։

Նշանակվել են փորձաքննություններ։ Նախապատրաստվում են նյութեր

 

 

Լրահոս

Դիտել ավելին