Կարևոր իրադարձություններ

Մարուքյանը կարող է մանդատը վայր դնել՝ Անի Սամսոնյանի հետ միասին սադրանքներ կազմակերպելու համար․ Ալեն Սիմոնյան

08 Մայիս, 2020 14:14
Մարուքյանը կարող է մանդատը վայր դնել՝ Անի Սամսոնյանի հետ միասին սադրանքներ կազմակերպելու համար․ Ալեն Սիմոնյան

«Բնական է, անթույլատրելի է այն, ինչ տեղի ունեցավ, բայց մենք պետք է մի բան արձանագրենք, որ այս ամենը անմիջական կապ ունի նախօրեին հնչած սեռական բնույթի հայհոյանքի հետ, որը հնչեց ԱԺ դահլիճում, կապ ունի այն օրենքների հետ, որը խորհրդարանն ընդունել է»,- այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: 

Սիմոնյանն ասաց՝ մտածված սանդրանք է եղել, իրենք էլ տրվել են սանդրանքներին․  «Պետք էր այդ սադրանքներին չտրվել, բայց մայիսի 8-ով Սասուն Միքայելանին սադրելը ես համարում եմ անընդունելի: Ես համարում եմ, որ իրեն կլասիկ հռչակած գոծիչն իրավունք չունի Աժ դահլիճում հայհոյանքներ հնչեցնել: Ես պնդում եմ, որ դա նախապատրաստված սադրանք է, որն ունի շարունակական բնույթ: Այսինքն՝ ընտրվել է մարտավարություն, որ սկզբում իրավիճակը դահլիճում լարվում է կոնկրետ Անի Սամսոնյանի ելույթներով, որտեղ օգտագործվում են այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ հիստերիկ և այն: Հետագայում դուրս է գալիս ու սադրելով խոսում է մի մարդ, ով օրեր առաջ սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել: Եվ ակնհայտ է, որ երբ դու իջնում ես ամբիոնից ու վրա ես քշում Սասուն Միքայլեյանի վրա մայիսի 8-ով և փորձում եմ սադրել, էտ մարդը կարող է նաև այդ սադրանքին չդիմանալ»,- ասաց Աժ փոխնախագահը: 

ԱԺ փոխխոսնակը դեմ է, որ այսօր խորհրդարանում կատարվածի պատճառով թիմակիցները վայր դնեն մանդատները, փոխարենն ասաց, որ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը պիտի վայր դնի մանդատը։

«Ոչ մեկ մանդատը չպիտի վայր դնի։ Սասուն Միքայելյանը Հայաստանում ամենաշատ վստահության քվե է ստացել։ Իր վստահության հարցը իր ընտրողը պիտի որոշի մյուս ընտրությունների ժամանակ։ Էդմոն Մարուքյանը կարող է մանդատը վայր դնել՝ Անի Սամսոնյանի հետ միասին սադրանքներ կազմակերպելու և քաղաքական դաշտում իրենց չգտնելու համար», - ասաց փոխխոսնակը։ 

Սիմոնյանն ասաց՝ ակնկալում է, որ  ներողություն էդմոն Մարուքյանի և Անի Սամսոնյանի կողմից: 

Հիշեցնենք, որ միջադեպը սկսվեց Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ, երբ վերջինս դիմելով  «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանին, ասաց. «Շատ ափսոսում եմ այն մի քանի վայրկյանը, որ պետք է անդրադառնամ ձեզ: Ասում ենք, որ մեզ զանգում են էս-էս հարցերով, գալիս եք մեծախոս ձևի, ամբարտավանությամբ ամբիոնից ասում եք՝ սուտ են խոսում, ոչ մեկին չեն զանգում, սա էլ իմ համարն է: Դրանից հետո 120 զանգ ես ստանում, ասում ես՝ «Լուսավոր Հայաստանն» է համարս տվե՞լ: Մեծ մարդ ես: Որ ամբիոնից ասում ես սրիկա, ես չեմ ասում, որ ինձ վրա եմ վերցնում, բայց դա լարվածություն է առաջացնում: Մի արեք տենց բաներ»:   

 

 

Լրահոս

Դիտել ավելին