Այսօր Ազգային Ժողովում տեղի ունեցածը անընդունելի է և Հնչակյան կուսակցությունը դատապարտում է խորհրդարանի պատգամավորների նման պահվածքը, որտեղ քաղաքակիրթ երկխոսությունների փոխարեն տիրում են փողոցին վայել բարքերը։
Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը կոչ է անում հանդուրժողականության, կարծիքներ լսելու ունակության առանց անձնական վիրավորանքների կամ անձի արժանապատվության խոցման։