Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    532
    546

  • RUB

    6,85
    7,2

Կարևոր իրադարձություններ

Սառը սուրճ, երշիկներ, կաթ․ Նոր Հաճնում հայտնաբերվել և ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք․ ՍԱՏՄ

08 Մայիս, 2020 13:03
Սառը սուրճ, երշիկներ, կաթ․ Նոր Հաճնում հայտնաբերվել և ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք․ ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել մարզի Նոր Գեղի, Արգել և Նոր Հաճն համայնքների մի շարք իրացման կետերում: Այս մասին տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ 

Արդյունքում Նոր Հաճնի «Մամոյաններ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետում և Ա/Ձ Վարազդատ Մկրտչյանին պատկանող իրացման կետում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք՝ «Հոլսթեն» ապրանքանիշի գարեջուր, «Ջին» ապրանքանիշի սառը սուրճ, «Ջուստ Թեյ» ապրանքանիշի սառը թեյ, սուջուխ, «Օդեսա» ապրանքանիշի և այլ տեսակի եփած-ապխտած երշիկներ և կաթ:

Նշված բոլոր արտադրատեսակները հանվել են իրացումից և տեղում ոչնչացվել՝ խախտելով ամբողջականությունը:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին