Կարևոր իրադարձություններ

Նայեք, տեսեք ինչից սկսվեց, ով անցավ անձնական վիրավորանքների և սադրեց․ Բաբկեն Թունյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

08 Մայիս, 2020 12:50
Նայեք, տեսեք ինչից սկսվեց, ով անցավ անձնական վիրավորանքների և  սադրեց․ Բաբկեն Թունյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին
 

Այսօր՝ մայիսի 8-ին, Ազգային ժողովում տեղի ունեցավ ծեծկռտուք՝ Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի միջև։ Իրավիճակն այնպես թեժացավ, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստիպված եղավ ընդհատել խորհրդարանի նիստը։ 

Հիշեցնենք, որ նիստերի դահլիճում էին նաև կառավարության անդամները՝ վարչապետի գլխավորությամբ։ 

Միջադեպից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը ներողություն խնդրեց քաղաքացիներից․«Լավ բան տեղի չունեցավ, բայց խնդրում եմ՝ դուք ինքներդ նայեք, թե ինչից այս ամենը սկսվեց։ Ձայնագրությունը կա, ինքներդ նայեք, տեսեք  ինչից սկսվեց, ով անցավ անձնական վիրավորանքների եւ ով սադրեց այս միջադեպը»։

Նշենք, որ միջադեպը սկսվեց Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ, երբ վերջինս դիմելով  «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանին, ասաց. «Շատ ափսոսում եմ այն մի քանի վայրկյանը, որ պետք է անդրադառնամ ձեզ: Ասում ենք, որ մեզ զանգում են էս-էս հարցերով, գալիս եք մեծախոս ձևի, ամբարտավանությամբ ամբիոնից ասում եք՝ սուտ են խոսում, ոչ մեկին չեն զանգում, սա էլ իմ համարն է: Դրանից հետո 120 զանգ ես ստանում, ասում ես՝ «Լուսավոր Հայաստանն» է համարս տվե՞լ: Մեծ մարդ ես: Որ ամբիոնից ասում ես սրիկա, ես չեմ ասում, որ ինձ վրա եմ վերցնում, բայց դա լարվածություն է առաջացնում: Մի արեք տենց բաներ»: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին