Կարևոր իրադարձություններ

Հովիկ Հովսեփյանը լեգալիզացրել է մեքենայությունները շինոլորտում. «Ժամանակ»

08 Մայիս, 2020 09:45
Հովիկ Հովսեփյանը լեգալիզացրել է մեքենայությունները շինոլորտում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Նախագահի վերահսկողության ծառայության նախկին պետ Հովիկ Հովսեփյանին հաջողվել է լեգալիզացնել շինարարության ոլորտի մեքենայությունների մեծ մասը։

 Նախ նրա հաշվապահական և պահեստային խոշորագույն «Ուրբան լոջիստիք սերվիսիս տերմինալ» ընկերության տնօրեն Վահե Պետրոսյանը հանդիսանում է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ղեկավարը։ Նրա հաջորդ կադրը, ում Հովսեփյանը առաջ քաշեց՝ հետը բերելով ՊԵԿ-ից, Արմեն Սաքապետոյանն է, ով արդեն բազմաթիվ նորակառույցների սեփականատեր է շնորհիվ կեղծ սնանկության սխեմաների։ Մեխանիզմը հետևյալն է՝ բազմաբնակարան շենք կառուցապատողը հասնելով գրեթե ավարտին՝ ճանաչվում է սնանկ։ Այդ սնանկ կոչված կառույցը գնում է կա՛մ նույն կառուցապատողը, կա՛մ Սաքապետոյանը, ով Հովիկ Հովսեփյանին այն ժամանակ ենթակա «Հայբիզնեսբանկի» հետ համատեղ կազմակերպում էր շենքի անցումը «նոր տերերին», ովքեր իրավահաջորդ չէին։ Արդյունքում չեն վճարվում վիթխարի հարկեր և մի շարք արտոնյալ վիճակներ են ձևավորվում ԱԱՀ գծով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին