Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479,5
    486,5

  • EUR

    519,5
    535,5

  • RUB

    6,57
    6,97

Կարևոր իրադարձություններ

Թեժ քննարկումներ են ընթանում՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ կապված. «Ժողովուրդ»

08 Մայիս, 2020 09:24
Թեժ քննարկումներ են ընթանում՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ կապված. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանության ներսում վերջին օրերին թեժ քննարկումներ են ընթանում՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ կապված:

Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրավոր հանձնարարությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հաշվեկշռում գտնվող հողամասը որոշվել է փոխանցել Երեւանի քաղաքապետարանին:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ թանգարան-ինստիտուտի տնօրինությունն իր հարակից տարածքում գտնվող, մոտ հարյուր հեկտարի հասնող հողատարածքը ցանկանում է, որպեսզի քաղաքապետարանը մշակի, քանի որ այն տարիներ շարունակ անմշակ է եղել, սակայն քաղաքապետարանն էլ իր հերթին հայտարարել է, թե այն իր հաշվեկշռում չէ:

Մեր տեղեկություններով՝ քաղաքապետ Հայկ Մարությանը ներքին կարգով պահանջ է դրել, որպեսզի հողատարածքը ներառվի իրենց վերահսկողության տակ, որպեսզի կարողանան այն մշակել: Մեր աղμյուրները փոխանցում են նաեւ, որ իրավիճակն այնքան է թեժացել, որ խնդիրը հասել է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին:

Աշխատակազմի երիտասարդ ղեկավարն էլ հանդիպումներ է ունեցել կողմերի հետ ու փորձել է խնդիրը հարթել: Բայց, ըստ մեր տեղեկությունների, կողմերը չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի հետ, ով նշեց. «Տեղյակ եմ, որ քննարկումներ կան: Եվ դա նորմալ է»:

Մենք զրուցել ենք նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ: «Որոշել ենք, որ պետք է այգու զարգացման ռազմավարություն մշակվի, որի հետ կապված համապատասխան հանձնարարականներ ենք տվել», - նշեց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին