Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Պատ­ճառ­նե­րը մի քա­նիսն են, բայց հիմ­նա­կա­նը կապ­ված է հան­քար­դյու­նա­բե­րու­թյան հետ. ինչու Է­րիկ Գրի­գո­րյա­նն ազատվեց պաշտոնից. «Իրատես»

08 Մայիս, 2020 08:39
Պատ­ճառ­նե­րը մի քա­նիսն են, բայց հիմ­նա­կա­նը կապ­ված է հան­քար­դյու­նա­բե­րու­թյան հետ. ինչու Է­րիկ Գրի­գո­րյա­նն ազատվեց պաշտոնից. «Իրատես»

«Շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նախ­կին նա­խա­րար Է­րիկ Գրի­գո­րյա­նը սրտ­նե­ղած է հե­ռա­ցել. իշ­խա­նու­թյու­նը չի գնա­հա­տել իր ու իր թի­մի` ա­ռանց «լայ­քե­րի» աշ­խա­տան­քը: «Մեր աշ­խա­տանք­ներն այս հա­մա­տա­րած սեն­սա­ցիոն և լայ­քա­բեր տե­ղե­կատ­վա­կան հոս­քե­րում տեղ չգ­տան և հն­չե­ղու­թյուն չս­տա­ցան, մի­գու­ցե շատ զբաղ­ված էինք հա­մա­կարգ կա­ռու­ցե­լով, քան աղ­մուկ հա­նե­լով»,- հրա­ժեշ­տի իր խոս­քում, մի քանի տաս­նյակ ձեռք­բե­րում­ներ թվար­կե­լով, ար­ձա­նագ­րել է նախ­կին նա­խա­րա­րը:

Գրի­գո­րյա­նի պաշ­տո­նան­կու­թյան պատ­ճառ­ներն ի­րա­կա­նում «լայ­քե­րի» հետ կապ չու­նեն: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նա­խա­րա­րու­թյա­նը մոտ կանգ­նած աղ­բյու­րը նշեց՝ պատ­ճառ­նե­րը մի քա­նիսն են, բայց հիմ­նա­կա­նը կապ­ված է հան­քար­դյու­նա­բե­րու­թյան հետ. «Կա­ռա­վա­րու­թյան` ղե­կա­վար պաշ­տոն զբաղեց­նող պաշ­տո­նյա­նե­րից մե­կը (Սու­րեն Պա­պի­կյան) հար­ցում է ու­ղար­կել շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նախա­րա­րին, թե ինչ­պես և ինչ պայ­ման­նե­րում է ե­ղել, որ պահ­պան­վող տա­րածք­նե­րից օ­տար­վել են ահ­ռե­լի տա­րա­ծու­թյուն­ներ ու տրա­մադր­վել հան­քար­դյու­նա­բե­րող­նե­րին: Գրի­գո­րյա­նի կա­բի­նե­տը մինչև հրա­ժա­րա­կա­նի օրն այդ­պես էլ չի պա­տաս­խա­նել այդ հարց­մա­նը: Խոսքն «Արևիկ» ազ­գա­յին պար­կի մա­սին է: Չեմ բա­ցա­ռում՝ նաև Ա­մուլ­սա­րի հո­ղա­հատ­կա­ցում­նե­րի հետ կապ­ված հարց է ե­ղել»:

Մեր զրու­ցա­կի­ցը նշեց, որ Գրի­գո­րյա­նի պաշ­տո­նա­վար­ման ըն­թաց­քում ծաղ­կում էր ապ­րում նրա հետ փոխ­կա­պակց­ված մարդ­կանց կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը: Նա հա­վե­լեց, որ անդավաճան ըն­կեր­նե­րը, դեպ­քե­րի բա­վա­կան հե­տաքր­քիր զար­գաց­մամբ, շղ­թա­յա­կան ռեակ­ցիա­յի նմա­նու­թյամբ, հայ­տն­վել էին բնա­պահ­պա­նու­թյան ո­լոր­տում: «Նախ` փոխ­նա­խա­րա­րի ա­թո­ռին հայտն­վեց Խա­չիկ Հա­կո­բյա­նը, հե­տո` Ռու­բեն Խա­չատ­րյա­նը՝ «Ոս­կե ծի­րան» կի­նո­փա­ռա­տո­նի պատասխա­նա­տու­նե­րից Հա­րու­թյուն Խա­չատ­րյա­նի որ­դին, կեն­դա­նա­բա­նա­կան այ­գու տնօ­րեն նշանակ­վեց, ո­րոշ ժա­մա­նակ անց, ՀՀԿ-ին «ֆիկ­տիվ» ան­դա­մակ­ցու­թյան գնով, բնա­պահ­պա­նու­թյան փոխ­նա­խա­րա­րի մյուս ա­թո­ռը զբա­ղեց­րեց Է­րիկ Գրի­գո­րյա­նը: 

Հե­տո դեպ­քե­րի ու ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի փո­խա­տե­ղում­ներ տե­ղի ու­նե­ցան՝ Գրի­գո­րյա­նը նա­խա­րար դար­ձավ, Խա­չատ­րյա­նը տևա­կան ժա­մա­նակ կառ­չած էր կեն­դա­նա­բա­նա­կան այ­գու ա­թո­ռից, Հակոբյանն էլ Բնա­պահ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նից սա­հուն քայ­լե­րով պե­տա­կան վերահսկողական ծա­ռա­յու­թյան պե­տի տե­ղա­կա­լի, այ­նու­հետ` Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի բնապահ­պա­նու­թյան վար­չու­թյան պե­տի պաշ­տո­նին ան­ցավ: 

Նրան­ցից որևէ մե­կը թեև այժմ չի պաշ­տո­նա­վա­րում, բայց կարևո­րա­գույն պաշ­տոն­ներ զբա­ղեց­նե­լու ժա­մա­նակ ոչ կոմ­պե­տենտ կա­ռա­վար­մամբ նրանք բա­վա­կան մեծ վնաս են հասց­րել ո­լոր­տին»,- ներկայաց­րեց «Ի­րա­տե­սի» զրու­ցա­կի­ցը:

Նա վս­տա­հեց­րեց, որ Է­րիկ Գրի­գո­րյա­նին նա­խա­րա­րի պաշ­տո­նից ա­զա­տե­լը կապ­ված է նաև անտառտն­տե­սու­թյան Իջևա­նի մաս­նա­ճյու­ղում վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի մտե­րիմ մար­դուն պաշտոն տա­լու հետ: Ըստ նրա՝ Գրի­գո­րյա­նը հա­կա­դար­ձել է Փա­շի­նյա­նին ու հի­շեց­րել, որ անտառտնտե­սու­թյան աշ­խա­տա­կի­ցը նախ­կի­նում ծա­ռե­րի ա­պօ­րի­նի հատ­մամբ է զբաղ­ված ե­ղել, այս­պես ա­սած, փայ­տի գործ է ա­րել. «Սա­կայն Փա­շի­նյանն անդ­րդ­վե­լի է մնա­ցել: Ա­սել է՝ ծա­նոթ մարդ է, պետք է աշ­խա­տի, ու վերջ: Գրի­գո­րյա­նի հա­կա­դարձ­մա­նը, թե ինքն այդ մար­դու հետ չի կա­րող հա­մա­գոր­ծակ­ցել, վար­չա­պե­տը չոր է ար­ձա­գան­քել՝ չես կա­րող աշ­խա­տել, հե­ռա­ցիր»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին