Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    565,5
    575,5

  • RUB

    6,23
    6,48

Կարևոր իրադարձություններ

Սննդամթերքը ապրիլին թանկացել է․ ինչ պատկեր է շուկայում․ «Ժողովուրդ»

08 Մայիս, 2020 08:31
Սննդամթերքը ապրիլին թանկացել է․ ինչ պատկեր է շուկայում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«2020թ. ապրիլին, 2019թ. ապրիլի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 0.3% գնանկում, իսկ 2020թ. մարտի համեմատ՝ 1.8% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են մի շարք պարենային ապրանքների համեմատաբար բարձր գնաճերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020թ. ապրիլին, մարտի համեմատ, կարագի գինն աճել է 2.9%-ով, արեւածաղկի բուսական յուղինը՝ 3.8%-ով, ալյուրինը՝ 4.0%-ով, բրնձինը՝ 4.2%-ով, ոլոռինը՝ 6.0%-ով, մակարոնեղենինը՝ 6.1%-ով, ոսպինը՝ 27.3%-ով:

Նշված ժամանակահատվածում ձավարեղենի գներն աճել են 13.5%-ով, այդ թվում՝ ձավարինը՝ 6.5%-ով, հնդկացորենինը՝ 19.3%-ով: Մրգի ապրանքախմբում 2020թ. ապրիլին, 2019թ. ապրիլի համեմատ, արձանագրվել է 9.2%, իսկ 2020թ. մարտի համեմատ` 8.3% գնաճ: Կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում 2020թ. ապրիլին, 2019թ. ապրիլի համեմատ, արձանագրվել է 3.3% գնանկում, իսկ 2020թ. մարտի համեմատ՝ 4.2% գնաճ: Ձվի գինը 2020թ. ապրիլին, 2019թ. ապրիլի համեմատ, նվազել է 17.2%-ով, իսկ 2020թ. մարտի համեմատ՝ արձանագրվել է 19.8% գնաճ: 2020թ. ապրիլին, մարտի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային խմիչքի 1.0%, ծխախոտային արտադրատեսակների՝ 2.0% գնաճ: Իսկ, ահա, 2020թ. ապրիլին, մարտի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի եւ դիզելային վառելիքի համապատասխանաբար 17.1% եւ 9.2% գնանկում: 2020թ. ապրիլին, 2019թ. ապրիլի համեմատ, բենզինի եւ դիզելային վառելիքի գները նվազել են 21.5% եւ 17.0%-ով, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 20.8% եւ 13.2%-ով»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին