Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը փակել է Վարդան Պողոսյանի ծրագիրը. «Հրապարակ»

08 Մայիս, 2020 08:13
Կառավարությունը փակել է Վարդան Պողոսյանի ծրագիրը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը մարտ ամսից տեղափոխվել է Սահմանադրական դատարան՝ որպես ՍԴ նախագահի խորհրդական։ Նրա անունն արդեն կա ՍԴ կայքում՝ նախագահի 4 խորհրդականների կողքին։ Վարդան Պողոսյանը շուրջ 2 տասնամյակ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ GIZ-ի «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավարն էր։ Ընկերությունից մեզ հայտնեցին, որ Վարդան Պողոսյանի հեռանալու պատճառն այն է, որ կառավարությունը նպատակահարմար չի համարել նրա ղեկավարած ծրագրի շարունակականությունը եւ մարտից փակել է այն։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը որոշել է պատժել Սահմանադրությունը գրած երկու համահեղինակներին էլ՝ ե՛ւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, ե՛ւ նրա ընկերոջը՝ Վարդան Պողոսյանին, թեեւ նրանց գրած Սահմանադրությունից եւ սուպերվարչապետական «կոստյումից» չի հրաժարվում։

Պողոսյանն իրավաբանական շրջանակներում բավականին մեծ հարգանք է վայելում։ Ժամանակին Սերժ Սարգսյանը նրան առաջարկել է արդարադատության նախարարի պաշտոնը, սակայն Պողոսյանը հրաժարվել է եւ առաջարկել է Հրայր Թովմասյանին նշանակել։ Մենք փորձեցինք լսել նաեւ Պողոսյանին, սակայն նա չպատասխանեց զանգերին եւ, առհասարակ, մի քանի տարի է՝ հրաժարվում է մամուլի հետ շփումներից։

 

 

Լրահոս

Դիտել ավելին