Կարևոր իրադարձություններ

Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների ևս 270 աշակերտ հնարավորություն կունենա լիարժեք մասնակցել հեռավար ուսուցմանը

07 Մայիս, 2020 23:29
Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների ևս 270 աշակերտ հնարավորություն կունենա լիարժեք մասնակցել հեռավար ուսուցմանը

Հեռավար կրթությունը նաև սոցիալապես խոցելի խմբերում ընդգրկված ընտանիքների դպրոցահասակ աշակերտներին հասանելի դարձնելու նպատակով Արագածոտնի մարզին տրամադրված 95 պլանշետները ՀՀ Արագածոտնի մարզպետարանը հատկացրել է մարզի դպրոցներին: Արդյունքում Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների ևս 270 աշակերտ հնարավորություն կունենա լիարժեք մասնակցել հեռավար ուսուցմանը: Այս մասին հայտնում են Արագածոտնի մարզպետարանի լրատվական ծառայությունից։

Նշվում է, որ սարքավորումների բաշխումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության սահմանած սկզբունքով: Դրանք տրամադրվել են ընտանիքում երկու և ավելի դպրոցահասակ և որևէ սարք չունեցող, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, ծնողազուրկ կամ միակողմանի ծնողազուրկ երեխաներին:

Արագածոտնի մարզում մինչ այս պահը ընդհանուր առմամբ բաշխվել է 226 սարքավորում, որոնց միջոցով հեռահար կրթությանը հնարավորություն է ունենում մասնակցել 677 աշակերտ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին