Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը քննարկվում է․ վարչապետի մամուլի խոսնակը պազաբանում է. «Հայկական ժամանակ»

07 Մայիս, 2020 23:12
Արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը քննարկվում է․ վարչապետի մամուլի խոսնակը պազաբանում է. «Հայկական ժամանակ»

Արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը քննարկվում է, դիտարկվում է հնարավորությունը եւ մոտ ժամանակներս կայացված որոշման մասին պատշաճ ձեւով կտեղեկացնեն: Այս մասին Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։

«Արտակարգ դրության երկարաձգումը պայմանավորված է համավարակի իրավիճակով: Եթե թվերը գնալով աճեն… Դեռ որոշ ժամանակ առաջ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարում էր, որ եթե այս վիճակը շարունակվի, միգուցե եւ արտակարգ դրության ռեժիմը պահպանվի: Եթե որեւէ քաղաքում կամ գյուղում վարակի օջախ է հայտնաբերվում՝ արտակարգ դրության ռեժիմը հնարավորություն է տալիս սահմանափակել այդ բնակավայր ելքն ու մուտքը, կարանտին հայտարարել, ինչը, օրինակ, արտակարգ իրավիճակի պարագայում հնարավոր չէ: Եվ որպեսզի մենք ավելի ազատ լինենք մեր գործողություններում, սահմանափակումներ մտցնելու եւ հանելու հարցում, միգուցե պահպանվի այս ռեժիմը, բայց այս պահին դժվար է ասել: Այսօր դեռ ամսի 7-ն է, մինչեւ արտակագ դրության ավարտը 8 օր ունենք, ավելի մոտ օրերի պարզ կլինի»,- նշել է Գևորգյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին