Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում սահմանափակումները երկարաձգվել են մինչև մայիսի 31-ը

07 Մայիս, 2020 22:59
Մոսկվայում սահմանափակումները երկարաձգվել են մինչև մայիսի 31-ը

Մոսկվայում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետ կապված սահմանափակումները, որոնք արգելք են սահմանում կազմակերպությունների մեծամասնության աշխատանքի, ինչպես նաեւ մշակույթի, զբոսայգիների ու քարշերինգի հաստատությունների աշխատանքի համար, երկարաձգվել են մինչև մայիսի 31-ը ներառյալ ՝ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանագրի համաձայն։

«Մինչև 2020 թվականի մայիսի 31-ը կերկարաձգվեն առևտրի, հանրային սննդի, ծառայությունների ոլորտի, մշակույթի, կրթության, սպորտի և այլ ոչ արտադրական ոլորտների գործունեության սահմանափակումները, ինչպես նաև քաղաքացիների ինքնամեկուսացման ռեժիմի ժամանակավոր սահմանափակումները», - հայտարարել է Սոբյանինը։





 

Լրահոս

Դիտել ավելին